News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն այսօր՝ հուլիսի 24-ին, Ազատության հրապարակից եւս մեկ անգամ Թուրքիային հղեցին «Մենք հիշում ու պահաջում ենք»  կարգախոսը: Մի քանի հարյուր երիտասարդներ Ազատության հրապարակում ֆլեշմոբ անցկացրին, նրանք այնտեղ փռված ՝ Արևմտյան Հայաստանի վիլայեթների քարտեզի  վրա՝ յուրաքանչյուր վիլայեթի տարածքում, մոմերով գրեցին Ցեղասպանության ժամանակ տվյալ վիլայեթում զոհված մարդկանց թիվը: (ֆոտոռեպորտաժ)

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում մենք յուրաքանչյուր ամսի 24-ին որեւէ միջոցառում ենք ունենում՝ արթուն պահելով ցեղասպանության զոհերի հիշատակը: 24` խորհրդանշական թիվն է ընկած հիմքում, որ հենց ամսի 24-ին են միջոցառումները տեղի ունենում: Այսօրվա ֆլեշմոբն այն մարդկանց էր ուղղված, ովքեր որ զոհ են գնացել Ցեղասպանությանը: Մոմեր դնողների մեջ կային նաեւ հղիներ, տարեցներ, երեխաներ, որը նպատակ ունի ասելու, որ բոլորն են հիշում եւ դատապարտում Ցեղասպանությունը»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդական միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը՝ նշելով, որ միջոցառումները կշարունակվեն մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 24-ը: 

Ֆլեշմոբի ժամանակ Ազատության հրապարակում վառված մոմերը հանգցրին 14 տղաներ՝ մոմերի վրա արյունը խորհրդանշող՝ կարմիր հեղուկ լցնելով:  Ֆլեշմոբի մասնակիցները աղոթեցին, որից հետո քոչարի պարեցին:

«Միասնական շուրջպարը խորհրդանշում է մոխիրներից հառնող ժողովրդին, խորհրդանշում է մեր միասնականությունը»,-ասաց Հասմիկ Միրզոյանը:

Ֆլեշմոբի ավարտին երիտասարդները միասին երկու անգամ բարձրաձայն կոչ հղեցին Թուրքիային. «Լսիր, Թուրքիա: Մենք հիշում ու պահաջում ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ