News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հարցերին պատասխանել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը:

Ձեր ընդդիմախոսները նշում են եւ լրատվամիջոցներում էլ շրջանառվում է, թե Միասնական քննչական կոմիտեն ստեղծվել է Ձեզ անգործ չթողնելու ու աշխատանքով ապահովելու համար եւ այդպես փոխհատուցում են իշխանություններին մատուցած ձեր ծառայությունները, որքանո՞վ դա իրականության հետ աղերսներ ունի:

Չեմ կարծում, որ լուրջ լրատվամիջոցին հարիր է բամբասանքներով առաջնորդվելը։ Ցավալի է, որ լրատվամիջոցներն իրենց ռեսուրսն օգտագործում են մտացածին «լուրեր» շրջանառելու համար, երբեմն էլ նաեւ քարոզչական գործիք են դառնում սահմանափակ մտածելակերպ ունեցողների համար: Հանրապետությունում իրականացվում են լուրջ դատաիրավական, համակարգային բարեփոխումներ եւ պետք է ամեն ինչ անենք մեր երկրում անկախ քննչական մարմին ունենալու, լիարժեք կայացնելու համար։

Ինչո՞ւ կոմիտեի կազմում ընդգրկվեցին միայն Ոստիկանության ու ՊՆ քննչական մարմինները, նոր քննչականում չկան ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի ու ՊԵԿ-ի քննչականը:

Այս հարցի շուրջ արդեն բազմիցս խոսել եմ։ Որպես առաջին փուլ՝ որոշվեց քննչական անկախ մարմինը ձեւավորել պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական մարմինների հենքի վրա, որոնք իրականացնում են հանրապետության քրեական գործերի քննությանն մոտ 95-97 տոկոսը։ Նման համակարգային փոփոխություներն իրականացնելիս պետք է լինել բավական աչալուրջ, վեր կանգնել գերատեսչական շահից։ Եվ այսօր շատ կարեւոր է նորաստեղծ կոմիտեի առջեւ դրված խնդիրների ապահովումն ու լիարժեք կատարումը: Նախաքննության որակը արդարադատության հիմնաքարն է: Քննիչի հիմնական առաքելությունը հանցագործության բացահայտումն է, օրենքով սահմանված ընթացակարգով ապացույցների ձեռքբերումը, հանցագործությունից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: Եւ շատ կարեւոր է, որ այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմինը թույլ չտա իրավունքի որեւէ խախտում, քանի որ յուրաքանչյուր խախտում արժեզրկում է ապացույցը, դարձնում խոցելի քննության որակը։

Ի՞նչ կառուցվածք է ունենալու Քննչական կոմիտեն, դրա մեջ ընդգրկվող քննչական մարմինների ղեկավարները ի՞նչ պաշտոն են զբաղեցնելու եւ ի՞նչ կրճատումներ են սպասվում:

Կառուցվածքն առաջիկա օրերին կներկայացվի կառավարության քննարկմանը։ Ժամանակի ընթացքում կառուցվածքում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ՝ հաշվի առնելով աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները։ Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, երբ արդեն կունենանք կոմիտեի կառուցվածքը։

Կադրային հարցը ինչպե՞ս է լուծվելու, նախկին կառույցների՞ց է համալրվելու, թե՞ դուք Դատախազության ձեր կադրերին եք բերելու:

Քննչական կոմիտեում աշխատելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Կարեւորվելու են նրանց մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտությունները, փորձառությունը, օրինապահությունը, իսկ թե ով, երբ, որտեղ է աշխատել կամ աշխատում, ապա դա արդեն երկրորդական է։

Մամուլում նշվել է, որ Ձեր տեղակալներն են դառնալու Գագիկ Համբարձումյանն ու Արմեն Հարությունյանը: Երրորդ տեղակալ ո՞ւմ եք նախատեսում:

Երեւակայություններում շատ եք առաջ գնացել: Այս պահին կադրային որեւէ հարց չի քննարկվել։ Նախ՝ կհաստատվի կառուցվածքը, որից հետո 5 օրյա ժամկետում Հանրապետության նախագահին կներկայացնեմ տեղակալների թեկնածությունները։ Ժամանակին ամեն ինչի մասին պատշաճ կիրազեկվի։

Զրույցը վարեց Ինգա Մարտինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ