News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներն Ուկրաինայի արեւելք են ուղարկում 40 անզեն ոստիկան` մալայզիական օդանավի վթարի վայրը պահպանելու համար, փոխանցել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:

40 անզեն ոստիկանների  խնդիրն է, բացի տարածքը պահպանելը, մարմինների որոնման աշխատանքների ժամանակ օգնելը, հավելել է Ռյուտեն:

Հոլանդացի քննիչների եւ փորձագետների խումբն այժմ Կիեւում է: Ոստիկանության ուղեկցությամբ քննիչները եւ փորձագետները կուղեւորվեն օդանավի վթարի վայր:

Ավելի վաղ Նիդեռլանդներից դատաբժշկական երեք փորձագետ ժամանել էին Դոնեցկի մարզի Տորեզ քաղաք՝ զոհերի մարմինների ինքնությունը պարզելու աշխատանքներին մասնակցելու:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող MH17 չվերթի օդանավը վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին` Դոնեցկի մարզի Գրաբովո ավանի մոտ:  Բոլոր 298 ուղեւորները զոհվել են: Զոհերի մեջ եղել է Նիդեռլանդների  193 բնակիչ, այդ թվում` մեծ թվով երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ