News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ ինքը իր հայրենի Կողբ գյուղում տնվող առանձնատանը արջեր է պահում, այն էլ անօրինական:

«Ես ընդհանրապես հեռախոսով ոչինչ չեմ ասում, եկեք Տավուշ, կպատասխանեմ Ձեր հարցերին: Ցտեսություն, զբաղված եմ»,- լսելով NEWS.am-ի հարցը՝ արջեր պահելու վերաբերյալ, բարկացած ասաց նորանշանակ մարզպետն ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը հուլիսի 25-ին գրել էր. «Բացահայտվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հոբբին՝ նա արջեր է պահում Կողբի անտառում գտնվող իր առանձնատան բակում, վանդակի մեջ։ Գորշ արջերը, որոնք Տավուշի մարզպետը վանդակի մեջ է պահում, գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»:

Տպել
Ամենաշատ