News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում հանրապետության մարզերից եւ Երեւանից ավելի քան 110 աշակերտներ մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկված «Բիզնես-առաջադրանք» մրցույթին:

Մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի եւ կրթության միջեւ` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ եւ նորարարական մտածելակերպ: Այն ճամբարականներին հնարավորություն ընձեռեց վերոհիշյալ ծրագրից ստացած գիտելիքները կիրառել գործնականում եւ բիզնես տեսանկյունից նորարարական լուծումներ եւ մոտեցումներ առաջարկել:

«Ուրախալի է տեսնել սովորելու եւ կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր երիտասարդների, որոնց մենք պատրաստակամ ենք ներկայացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության գաղտնիքները, պատրաստ ենք աջակցել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, եւ շատ կարեւոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի սկզբում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչ-կամավորները ճամբարականներին ներկայացրել էին հետեւյալ բիզնես-առաջադրանքը` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ԵՍ» սակագնային պլանի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 11 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվեցին Huawei Ascend Y330 սմարթֆոններով:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության կողմից իրականացվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ եւ նպատակ ունի Հայաստանի ավելի քան 300 դպրոցների ավելի քան 4500 աշակերտների տնտեսագիտական եւ ձեռնարկատիրկական գիտելիքներ հաղորդել: Այն աշակերտներին ծանոթացնում է նաեւ բիզնես էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին եւ հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները փորձարկել գործնականում: Ծրագիրը միաժամանակ խրախուսում է աշակերտներին դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ