News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի բոլոր գրադարանները, մասնաճյուղերով հանդերձ, համալրվում են նորատիպ գրքերով։ Այս տարվա ծրագրով Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին։

«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երեւանի գրադարանների համար ծավալուն, կարեւոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված։ Գրքերի խմբաքանակում ներառված է մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն, հայ ու համաշխարհային դասականների ստեղծագործությունների վերահրատարակումներ, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակների նորատիպներ, մանկական գրականություն։ Այս տարի նաեւ երաժշտական գրականություն, այդ թվում եւ պարտիտուրաներ ենք ձեռք բերել եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր 25 երաժշտական դպրոցների գրադարաններին ենք բաժանում»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյնաը։

Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգեւորությամբ են աշխատում։

«Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական 15-ամյա գրադարանը 5 մասնաճյուղ ունի զանգվածներում։ Արդեն երկու ամիս է գրադարանը հիմնանորոգվում է, այս օրերին էլ համալրվում է արժեքավոր նորատիպ գրականությամբ։ Սա խոսուն վկայությունն է այն ուշադրության, որ վերջին տարիներին քաղաքապետարանը այնչափ կարեւոր ծրագրերով է արտահայտում»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ