News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալներ Արտաշես Խաչատրյանին դատախազն առաջարկում է ազատազրկել 7 տարի  6 ամիս ժամկետով, իսկ Արթուր Միսակյանին՝ 6 տարի 6 ամիս ժամկետով:

Հուլիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայացած դատական նիստին մեղադրող Գագիկ Մայիլյանը հանդես եկավ մեղադրական ճառով, որում պնդեց, որ դատաբժշկական փորձաքննություն ապացուցել է, որ Սահակյանը մահացել է ինքնասպանության հետեւանքով։

Տուժող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ վկա Գոռ Մարգարյանը փաստաբանական հարցումներին ի պատասխան պատմել է, որ  ճնշումների, սպառնալիքների, ծեծի և նվաստացումների, ազատությունից ապօրինի զրկելու արդյունքում է նախաքննական մարմինն իրենից կորզել ցուցմունքներ:

Հիշեցնենք, որ հենց Գոռի ցուցմունքների հիման վրա էր նախաքննական մարմինը Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք հարուցել զինծառայողներ Արտաշես Խաչատրյանին ու  Արթուր Միսակյանին ու կալանավորել:

Ավելի ուշ Գոռ Մարգարյանը, որը հենակետի պատասխանատուն էր, դատարանին հայտնել էր, որ իր նկատմամբ բռնություն են կիրառել և ստիպել են գրել, որ Սարգիսը սնիկերսը մենակ է կերել, ինչից հետո ծառայակիցները շարունակաբար ծաղրել են նրան՝ հասցնելով ինքնասպանության:

Մեղադրող Գագիկ Մայիլյանի առաջարկած պատժաչափը վրդովվեցրեց ամբաստանյալների հարազատներին, որոնք սկսեցին աղմկել դատարանի բակում՝ անիծելով ու կաշառակերության մեջ մեղադրելով դատախազին ու սպառնալով հաշվեհարդար տեսնել։

«Երեխա եմ պահել, մեծացրել, բանակ ուղարկել, որ 7 տարի նստացնե՞ք։ Ես ասել եմ՝ գետնի տակից էլ լինի քո երեխուն գտնելու եմ ու խփելու եմ»,- դատարանի բակում բղավում էր Արթուր Միսակյանի հայրը։

Ավելի ուշ, երբ կալանավորներին տեղափոխում էին դատարանից, ծնողները կանգնեցին մեքենայի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել իրենց որդուն։ Արթուրի հայրն էլ պառկեց մեքենայի առջեւ, սակայն ոստիկաններն ուժով հեռացրին նրան ճանապարհից։

Նշենք, որ ամբաստանյալների ծնողների կարծիքով՝ Սարգիսին սպանել են, սակայն իրական հանցագործին թաքցնելու համար կեղծ մեղադրանք են առաջադրել իրենց որդիների նկատմամբ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ