News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները տարիքի, երբ երեխան սկսում է կարդալ եւ նրա հետագա ինտելեկտուալ զարգացման միջեւ ուղիղ կախվածություն են գտել: Հետազոտությանը մասնակցել են մոտ 2 հազար միաբջիջ երկվորյակներ՝ նրանց մոտ գենոմը լիովին նույնական է, ուստի հնարավոր է գնահատել արտաքին գործոնների ազդեցությունը, այդ թվում եւ՝ ինտելեկտի: Համեմատել են նրանց տարիքը, երբ  երկուսն էլ սկսել են տիրապետել ընթերացանությանը եւ 7, 9, 10, 12 եւ 16 տարեկաններում նրանց  ինտելեկտուալ կարողությունները, հաղորդում է Gazeta.ru

Պարզվում է, որ եթե երկվորյակների շրջանում ընթերցանությանը տիրապետելու տարբերություններ կան, ապա տարբերվել են նաեւ նրանց մտավոր կարոողություններն արդեն 7 տարեկան հասակում:

Հոգեբաններն ընդգծում են, որ ընթերցանությունը զարգացնում է ոչ միայն բանավոր խոսքը, խոսքին տիրապետումը, այլ նաեւ ոչ բանավոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են գրված տեքստը հասկանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ