News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու-Յորքի իշխանությունները թույլատրել են շքեղ բազմաբնակարան տներում առանձին մուտքեր կառուցել հարուստ եւ հասանելի բնակարանների սեփականատերերի համար:

33 հարկանի շինության ճարտարապետները Վերին Վեստ-Սայդի հարուստ թաղամասում հարկային արտոնություններ են ստացել քաղաքապետարանից՝ նախագծում ներառելուվ 55 ավելի էժան բնակարաններ: Ընդ որում հասանելի բնակարանների պատուհանները դուրս կգան փողոց այն դեպքում, երբ 219 բնակարանների սեփականատերերը կարող են վայելել Հուդզոն գետի տեսարանը:

Վերին Վեստ Սայդին նվիրված հայտնի West Side Rag բլոգում նախագիծը համեմատել են «Դաունտոն աբբայություն», որտեղ ծառաները ստիպված են օգտվել առանձին մուտքից եւ հարգանքով գլուխները խոնարհել, երբ նրանք տեսնում են ազնվատոհմ եւ հարուստ տերերին:

Սկանդալային կառույցը սկսել են կառուցել անցյալ տարի եւ այն ծրագրվում է վաճառվել 2015թ., հաղորդում է Newsru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ