News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը   Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից:  Նախորդ տարում գործարկված` հոլանդական ժամանակակից սարքավորումներ եւ 1,8 հեկտար տարածք ունեցող ջերմոցային այս տնտեսությունում հիդրոպոնիկ եղանակով արտադրվում է լոլիկ, որը մեծ պահանջարկ ունի շուկայում:

Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաեւ արտադրության ընդլանման համար իրականացվող աշխատանքներին: Ներկայումս այստեղ մշտական աշխատանք ունի 26 անձ, որոնց թիվն ընկերության ընդլայնումից հետո զգալիորոեն կավելանա: Տեղեկացնելով նախարարին, որ առայժմ ընկերության արտադրանքն իրացվում է միայն տեղական շուկայում, ջերմոցային տնտեսության տնօրեն Գուրգեն Թորգոմյանը նշեց, որ արտադրանքի ծավալների ընդլայնումից հետո ընկերությունը մտադիր է սկսել նաեւ արտահանման գործընթացը եւ արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ:  

Այնուհետեւ նախարարը ծանոթացավ Ձորաղբյուր համայնքի հացահատիկի բերքահավաքի ընթացքին: Ընդհանուր առմամբ, այս տարի Կոտայքի մարզում մշակովի ցանքատարածություններն ավելացել են 500 հեկտարով, իսկ Ձորաղբյուր համայքնում  ընթացիկ տարում կատարվել է 140 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանք, որից գարնանացան գարի` 110 հեկտար, գարնանացան ցորեն` 30 հեկտար: Այս տարի համայնքում արդեն արտադրվել է 308 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 30 ցենտներ:  Գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար Ձորաղբյուր համայնքին պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացվել է սերմացու, պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ: Սերգո Կարապետյանը զրուցեց նաեւ գյուղացիների հետ, որոնք իրենց գոհունակությունը հայտնեցին այս տարվա բերքի որակից: Հանդիպման ընթացքում նախարարը հանձնարարեց մարզպետարանի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին հաշվարկել եւ Գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել այս տարվա աշնանացան ցորենի, եկող տարվա գարնանացան գարու սերմացուների, պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի  ողջ պահանջարկը` պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար:     

Այցի վերջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նախարարը ծանոթացավ «Էկոտոմատո» ՓԲԸ գործունեության հետ: 8 հեկտարի վրա վարդերի աճեցման ջերմոցային այս տնտեսությունն իր արտադրանքով միակն է, որտեղ ներդրված են հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները: Ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքով` ներկայումս ընկերությունում ներգրավված է 75 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ: Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր «Էկոտոմատո» ՓԲԸ-ում աճեցվող բազմապիսի վարդերի շուրջ 75%-ը արտահանվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ