News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգությամբ հայ ֆրանսիական աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում հրաժեշտի միակ համերգն է տալու: Այս մասին տեղեկացնում է «Broadway World» կայքը:

Ավելի քան 70 տարի տեւած կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը, ում ցուցակում ավելի քան 100 միլիոն վաճառված սկավառակ, 1.200 երգ, 80 ֆիլմ եւ 294 ալբոմ կա, ստեղծագործություններ է կատարել 7 լեզվով: Երգիչը շարունակում է մնալ ամենացանկալի աստղը՝ լեփ-լեցուն դահլիճներ հավաքելով ամբողջ աշխարհում: Այս տարի շանսոնյեն դարձավ 90 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ