News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի բարձրլեռնային Ռաչա-Լեչհումիի եւ Քվեմո Սվանեթիի (Արեւմտյան Վրաստան) փրկարարական ծառայության աշխատակիցները երկնային անսովոր երեւույթ են գրանցել, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»` վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Ըստ փրկարարական ծառայության ղեկավար Սոսո Աբութիձեի` հուլիսի 23-ին երկնքում   վառ ցոլացող չճանաչված  օբյեկտ է հայտնվել` Սաչխերե բնակավայրի կողմից, որն ուղեւորվել է Ամբրոլաուրիի ուղղությամբ, որտեղ էլ «անհետացել է» երկնակամարից: 

«Ամբրոլաուրիում ցոլացող օբյեկտի անհետանալուց հետո կրակի կամ ծխի ոչ մի հետք չի նկատվել: Իմ աշխատակիցները հայտնել են, որ դա երկնային մարմին է եղել, սակայն ինչ է եղել`հստակ  դժվար էր որոշել», - հայտարարել է փրկարարական ծառայության ղեկավարը:

Աբասթումանի աստղաֆիզիկայի աստղադիտարանի տնօրեն Մայա Տոդուան նշում է, որ դա կարող է նաեւ հրթիռ լինել, քանի որ եթե երկնաքար լիներ, կլսվեր ընկնելու ձայնը:

«Շատ դժվար է ինչ-որ մեկի ասածների հիման վրա ենթադրություններ անել` առանց որեւէ փաստի», - հայտարարել է Տոդուան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ