News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վրաստանում սոցիալական ցանցերում տարածվել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումներից մեկից մի հատված, որը նվիրված է եղել կանանց հայտնի Femen շարժմանը: Новости-Грузия-ի փոխանցմամբ, շարժման անդամները, մասնավորապես, վրացուհիներին կոչ են արել «մերկանալ»:

Միաժամանակ, ակտիվիստների ուղերձն ուղեկցվում է վրացերենով համապատասխան պաստառով:

Femen-ի անդամներն առաջարկել են իրենց կոչին միանալ նաեւ հեռուստաալիքի լրագրողուհուն: Հաղորդումից հատվածը, որը սոցիալական ցանցերի վրացի օգտատերերի շրջանում բուռն քննարկման պատճառ է դարձել, ամենայն հավանականությամբ, վերցվել է հեռուստաալիքի արխիվից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ