News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայում անց կացվող Համագործակցության խաղերի երիտասարդ մասնակիցների սելֆին մեծ աղմուկ է բարձրացրել շնորհիվ Եղիսաբեթ II-ի, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով « The Telegraph»-ին:

Թագուհին, ով ժամանել էր դիտելու խոտի հոկեյի խաղը, պատահաբար հայտնվել է ավստրալուհի մարզիկներ Ջեյդ Թեյլորի եւ Բուրք Փերիսի լուսանկարի հետին պլանում: Հասկանալով, որ կադրում է հայտնվել, Նորին Մեծությունը չի փորձել հետ քաշվել, այլ, ընդհակառակը, ժպտացել է տեսախցիկին:

Թեյլորը եւ Փերիսը լուսանկարները հրապարակել են «Twitter»-ում: Իր էջում Թեյլորը գրառում է գրել. «Թագուհին մեր սելֆին վերածեց պայթուցիկի»: Նա նաեւ մեկնաբանություններում նշել է, որ իր կարծիքով, իր հեղինակությամբ լուսանկարը գերազանցում է խմբակային նկարը, որը լուսանկարել էին Բրդելի Քուփերը, Մերիլ Սթրիփը, Բրեդ Փիթը եւ Հոլիվուդի այլ աստղեր Օսկարի 2014թ.-ի մրցանակաբաշխության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ