News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տղամարդը, ով հունիսին սպառնացել է Ստոկհոլմում ռումբ պայթեցնել, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել է: Տղամարդը, որի պատճառով փակել էին Ստոկհոլմի մեծ մասը, դատապարտվել է կեղծ ահազանգի եւ ծանրացուցիչ հանգամանքներում քրեական սպառնալիքների համար: Այդ մասին գրում է շվեդական «The Local» պարբերականը:

43-ամյա տղամարդը, ով, հաղորդագրությունների համաձայն, երկքաղաքացիություն ունի՝ Իսրայելի եւ Հայաստանի, Շվեդիա է ժամանել ապրիլին «ընկերոջն այցելելու» համար եւ ապաստան է խնդրել: Նրա փաստաբանի խոսքով՝ նա մերժում է ստացել եւ որոշել է, որ միգրացիոն գերատեսչությունն իր հետ վատ է վարվել: Տղամարդը հունիսի 19-ին Գամլա-Սթան շրջանում ներխուժել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության գրասենյակ, որը մոտ է Չափավոր կուսակցության շտաբ-բնակարանին, եւ հայտնել է, որ իր մոտ ռումբ կա: Ողջ շրջանից մարդկանց տարհանել են, իսկ ոստիկանությունն ու սակրավորները հետազոտել են դեպքի վայրը: Հինգ ժամ տեւողությամբ բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է ոստիկանությանը: Քիչ անց պարզվել է, որ ռումբը կեղծ է: Տղամարդը խոստովանել է իր կատարած հանցագործությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ