News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն անելու է հնարավորը Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա մեղմելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Դիլիջան կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Մենք որպես կառավարություն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններ ազդեցություն չունենան մեր երկրի տնտեսության վրա։ Մենք մեր գործը պիտի անենք եւ փորձենք ներդրումներ գրավել մեր երկրի տնտեսությունում»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք, որ  «Ռոսնեֆտի» եւ «Գազպրոմբանկի» նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցներից հետո «Ռոսնեֆտը» հրաժարվի «Նաիրիտի» ծրագրից, վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, բայց մենք չունենք այդպիսի պատասխան, որ իրենք հրչաժարվում են; Իրենք գտնվում են արձակուրդում, Էներգետիկայի նախարաը քննարկում է այդ հարցը եւ պատասխանը կունենանք երեւի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին»։

Այնուամենայնիվ, ըստ  Հովիկ Աբրահամյանի իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ծրագիրն իրականություն դառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ