News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոստա-Ռիկայի կառավարությունն ուրբաթ օրը եգիպտացորենը հայտարարել է երկրի մշակութային ժառանգության տարր, գրում է Diario Extra թերթը: 

Կոստա-Ռիկայում այսուհետ մշակութային ժառանգություն է համարվում նաեւ եգիպտացորենի պատրաստումը, համը եւ գույնը: Նախագահի հաապատասխան հրամանագիրը հրապարակվելու է առաջիկայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ հնագիտական պեղումների` ժամանակակից Կոստա-Ռիկայի տարածքում հնագույն բնակիչները եգիպտացորեն են աճեցրել դեռեւս մեր թվարկությունից  3 հազար տարի առաջ: Ինչպես եւ ողջ Կենտրոնական Ամերիկայում, Կոստա-Ռիկայում եգիպտացորեն աճեցնելը գյուղատնտեսության հիմնական տեսակն է, եւ եգիպտացորենն ընդգրկված է տեղի գրեթե յուրաքանչյուր բնակչի ամենօրյա սննդակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ