News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական մայրաքաղաքում մոտ 45 հազար մարդ դուրս է եկել ցույցի ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների: Նման տվյալներ հրապարակել է մայրաքաղաքի ոստիկանությունը:

Ցույցը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, սկսվել է Քեսինգթոն շրջանում իսրայելական դեսպանության մոտակայքում: Հավաքվածները հանդես են եկել ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության, որի ընթացքում 985 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 192 երեխա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Այնուհետ նրանք ուղղվել են խորհրդարանի մոտ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անցյալ շաբաթ նման ցույցը 20 հազար մարդ էր հավաքել: Այն ժամանակ երթուղին հետեւյալն էր՝ վարչապետի նստավայրից դեպի Իսրայելի դեսպանատուն:

Ցույցը տեղի է ունենում 12-ժամյա հաշտության ընթացքում, որը պետք է դառնա հուլիսի 8-ից սկսված պատերազմի ընթացքում ամենաերկարատեւ հաշտությունը: Նախորդ հումանիտար դադարը հուլիսի 17-ին էր  5 ժամ տեւողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ