News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2014թ-ի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

Varord.am-ի փոխանցմամբ, սույն օրենքի նախատեսում է հետեւյալ փոփոխությունները.

1. Լուսացույցին կից կանգ-գծի պահանջը չկատարելը, այսինքն թե կանգ-գիծը հատելու համար տուգանքը10.000-ից կդառնա 5.000 դրամ:

2. ՏՄ-ն վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3.000-ից կդառնա 5.000 դրամ:

3. Եթե ՏՄ-ն տարհանվել է էվակուատորով սխալ կանգառ կատարելու պատճառով, ապա տուգանքը կլինի 20.000 դրամ նախկին 40.000-ի փոխարեն:

4. Մայթին ոչ զուգահեռ կայանելու (եթե դա թույլատրված չէ կայանման ձեւ նշանով) կամ ընդհանուր օգտագործման ՏՄ-ների կանգառներում կանգառ կատարելու համար տուգանքը կլինի 5.000 նախկին 10.000 դրամի փոխարեն:

5. ՏՄ-ն հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

6. Ընդհանուր օգտագործման ՏՄ-ների եւ բեռնատարների վարորդները կտուգանվեն 7.000դրամով (նախկինում 5.000), եթե երեք եւ ավելի երթեւեկության գոտի ունեցող ճանապարհներին վարեն ձախ եզրային գոտիով, եթե դա կապված չէ ձախ շրջադարձ կատարելու, հետադարձի կամ շրջանցման հետ:

7. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատասխանատու անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալու համար նախատեսված է տուգանք՝ 50.000 դրամ, նախկին 20.000-ի փոխարեն:

8. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար կնախատեսվի 20.000 դրամ տուգանք նախկին5.000-ի փոխարեն:

Արագության խախտման մասով տուգանքները կհաշվարկվի հետեւյալ կերպ

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:

Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթեւեկել եք 73 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի

73-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ)=63-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 3 * 1000 = 3000 դրամ:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:

Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթեւեկել եք 96 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի

96-10(արագաչափ սարքի հնարավոր սխալ)=86-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 26 * 1500 = 39000 դրամ:

3. Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100.000):

Օրինակ. Ենթադրենք ճանապարհի որոշակի տեղամասում թույլատրված առավելագույն արագությունը 60կմ/ժ է իսկ դուք երթեւեկել եք 108 կմ/ժ արագությամբ. այդ դեպքում տուգանքը կկազմի

108-10 (արագաչափ սարքի հնարավոր սխալ)=98-60 (թույլատրելի առավելագույն արագություն) = 38 կմ/ժ -տուգանքը՝ 100.000 դրամ:

4. Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.00):

5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000):

Այս ամենից բացի օրենքի սույն փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը 25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ