News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Ակունք գյուղում հուլիսի 14-ին սպանված հնագետ Ֆիրդուս Մուրադյանի հարազատները սպասում են միկրոսկոպիկ անալիզների պատասխաններին, որոնք կապացուցեն՝ արդյոք հնագետն ինֆարկտ է ստացել Ավգուստին Աբրոյանի հարվածից, թե ոչ: Այս մասին NEWS.am-ին ասաց հնագետի հարսը՝ Հրարփի Աղաբեկյանը:

«Ավգուստին Աբրոյանը կմնա կալանքի տակ, մինչեւ կստանանք միկրոսկոպիկ անալիզների պատասխանները, որից հետո արդեն նախաքննությունը կշարունակվի, իսկ այդ անալիզները ստանալու ենք 20-40 օրվա ժամկետում»,- ասաց նա:

Հրարփի Աղաբեկյանի խոսքով՝ սկեսրայրի սպանության մեջ մեղադրվող Ավգուստին Աբրոյանի հարազատները փորձել են Պողոս Պետրոս եկեղեցու քահանայի միջոցով կապ հաստատել իրենց հետ՝ հաշտության գալու համար:

«Բնականաբար, մենք չենք համաձայնվել, նրանց հետ խոսելու ոչինչ չունենք»,- ավելացրեց սպանված հնագետի հարսը:

Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ին սպանված հնագետի հարազատները հայտնել էին, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ նա մահացել է ինֆարկտից:

Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ Կոտայքի բաժնում հուլիսի 14-ին ժամը 11.30-ին Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն էր տեղի ունեցել. «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ վիճաբանության ժամանակ 34-ամյա Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարվածել էր 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով Մուրադյանը տեղում մահացել է: Ավգուստին Աբրոյանը կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ