News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նեւադա նահանգում թեթեւ շարժիչով ինքնաթիռն ավտոճանապարհին վայրէջքի փորձ կատարելիս մխրճվել է բեռնատար ավտոմեքենայի մեջ: Այս մասին տեղեկացնում է USAToday-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռինո քաղաքից հյուսիս գտնվող Pyramid ավտոճանապարհին: Ինքնաթիռի օդաչուն շարժիչի հետ կապված խնդիր է հայտնաբերել, իսկ ավտոճանապարհին վայրէջք կատարելու փորձի ժամանակ մխրճվել է GMC-ի մեջ:

Բեռնատարում գտնվողները չեն տուժել, ինքնաթիռի օդաչուն եւ ուղեւորը թեթեւ վնասվածքներ են ստացել կոտրված ապակուց:

Ինքնաթիռը Ռինոյից ուղեւորվում էր Հարավային Դակոտա նահանգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ