News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Մանհեթենում նկարիչներն աշխարհում առաջին անգամ հասարակության աչքի առջեւ Bodypainting Day միջոցառման շրջանակում նկարազարդել են 40 մերկ մոդելների մարմինները:

РИА Новости-ն, հղում կատարելով Star-telegram.com-ին, գրում է, որ գաղափարը Էնդի Գոլուբինն է, ով պատմել է, թե Նյու Յորքը միակ քաղաքն է, որտեղ իրեն թույլ են տվել նման տոն կազմակերպել:

2011 թվականին Գոլուբն ու նրա մոդել Զոյ Ուեսթը փորձել էին նման ծրագիր իրականացնել Թայմս Սքվերում, սակայն ձերբակալվել էին տեղական իշխանությունների կողմից: Դատաքննությունից հետո քաղաքը ստիպված էր եղել մոդելին հազար դոլար վճարել, քանի որ Նյու Յորքում հանրային վայրերում մերկանալն օրինական է ճանաչվել, բայց այն դեպքում, եթե այդ անհրաժեշտ է որեւէ ցուցադրություն, շոու կամ ներկայացում անցկացնելու համար:

Այս անգամ շոուից առաջ նկարիչը քաղաքապետարանից թույլտվություն է ստացել: Ակցիայից հետո մոդելները քայլել են Բրոդվեյով, այնուհետեւ վերադարձել են Թայմս Սքվեր՝ ֆոտոսեսիայի մասնակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ