News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կանչել են երկրի գլխավոր դատախազություն: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

«Միխայիլ Սահակաշվիլին երկուշաբթի ժամը 11-ին կանչվել է Վրաստանի գլխավոր դատախազությունը՝ հետաքննական միջոցառումների մասնակցելու համար»,- պարզաբանել են դատախազությունում:

Հուլիսի 24-ին այստեղ հայտարարվել է խորհրդակցական հատուկ խումբ ստեղծելու մասին, որը զբաղվելու է Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքների հետաքննությամբ:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիմա պետք է սպասել երկրից դուրս գտնվող նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի եւ արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի դեմ հետաքննության ակտիվացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ