News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում տապի պատճառով յոթ մարդ զոհվել է, ավելի քան 1800-ը տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «NHK» հեռուստաալիքին:

Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ հուլիսի 26-ին ջերմաչափի սանդղակը բարձրացել է 35 աստիճանից 920 հետազոտվող վայրերից 230-ում: Հիգասիոմի քաղաքում 38.8 աստիճան ջերմաստիճան է գրանցվել, Օբամա քաղաքում՝ 38.7, Կիոտոյում՝ 38.3, Տոյամա եւ Յոնագո քաղաքներում՝ 38 աստիճան:

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ առաջիկայում տապը չի մեղմանա: Նրանք կոչ են անում օդորակիչներ օգտագործել, աշխատել փողոցում երկար չմնալ, ինչպես նաեւ անընդհատ ջուր խմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ