News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«YouTube»-ում հրապարակված տեսնյութը, որտեղ Քեյսի մականվամբ շունն ուրախությունից կորցնում է գիտակցությունը, երբ ընտանիքի անդամներին է հանդիպում, երեք օրվա ընթացքում 10 մլն դիտում է ունեցել:

Ինչպես հաղորդում է հոլովակին կից գրառումը, շունը երկու տարի չէր տեսել իր ընտանիքի անդամներից մեկին, ինչը «շների ժամանակով» հավասար է 14 տարու:

Հոլովակում շունը բարձր ճչում է ուրախությունից եւ նետվում է տիրուհու վրա, որից հետո հանկարծակի մեջքի վրա է ընկնում եւ չի կարողանում կանգնել: Դրանից հետո տերերը նրան ձեռքի վրա են վերցնում:

Շանը ցույց են տվել անասնաբույժի եւ վերջինս հայտնել է, որ շունը միանգամայն առողջ է, նշվում է գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ