News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում շարունակվում են մարտերը միջազգային օդանավակայանի համար ծայրահեղականներին պատերազմ հայտարարած գեներալ Հաֆթարին աջակոցող «Զինթանի խմբավորման» եւ իսլամիստական խմբավորումների միջու: Մոտ 50 մարդ զոհվել է: Բենգազիում հուլիսի 26-ին գեներալների կողմնակիցների վրա սալաֆիթների հարձակման զոհ է դարձել 12 մարդ, հաղորդում է «Euronews»-ը:

ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը տարհանվել է Թունիս: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերի. «Մենք մտահոգված ենք բռնությամբ, որն առկա է դեսպանատան մոտակայքում: Իրավիճակն իրական վտանգ է պարունակում մեր անձնակազմի համար: Մենք որոշում ենք ընդունել ժամանակավորապես դադարեցնել դիվանագիտական գործունեությունը Լիբիայի դեսպանատանը, սակայն չենք փակում այն»:

Ավելի վաղ Տրիպոլիում իր գործունեությունը դադարեցրել է Թուրքիայի դեսպանությունը:

Հավելենք, որ հուլիսի 27-ին հրթիռային գնդակոծության է ենթարկվել Տրիպոլիի բնակելի շրջաններից մեկը: Հրթիռը բնակելի շենքի է հարվածել: Միջադեպի հետեւանքով 15 եգիպտացի է զոհվել: Նրանք պայմանագրով աշխատում էին Տրիպոլիում: Տունը, որին հարվածել է հրթիռը, ավերվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ