News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը որպես պատասխան գործողություն հնարավոր լրտեսության համար հրահանգել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը հակահետախուզություն անցկացնել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հանդեպ, հաղորդում է «Deutsche Welle»-ը:

Այս պահին հստակ միջոցառումներ չեն ձեռնարկվել: Փորձագետները ենթադրում են, որլայնածավալ աշխատանքները հնարավոր կլինեն միայն մեծ թվով աշխատակիցների մասնակցությամբ եւ հատուկ ծառայությունների բյուջեի ավելացմամբ:

Պարբերականի տվյալներով՝ մինչ այժմ գերմանական հետախուզության ուշադրության կենտրոնում էին Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Այժմ Գերմանիայի կառավարության որոշմամբ կնայեն «դեպի արեւմուտք»:

Հուլիսին Գերմանիայում միաժամանակ երկու լրտեսական սկանդալ ծագեց, որոնց մասնակից էին ամերիկյան հատուկ ծառայությունները:

Լրտեսական սկանդալի ֆոնի վրա Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչությունը սահմանափակել է Գերմանիայի արտաքին հետախուզության եւ պաշտպանության նախարարության համագործակցությունն ամերիկացի գործընկերների հետ: Մասնավորապես, Գերմանիայի կառավարությունը պահանջել է լքել երկրի տարածքը ԱՄՆ-ի հետախուզական ծառայության ներկայացուցչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ