News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի «Գահերի խաղեր» սերիալի յերթական եթերաշրջանում նոր գործող անձինք կհայտնվեն: Բոլոր 9 դերասանները, որոնք հանդես կգան, այդ մասին հաղորդել են Սան-Դիեգոյում «Comic Con» ամենամյա  կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ:

Արդեն հայտնի է, որ հեռուստասերիալին կմիանա Ջոնաթան Փրայսը, ով  հանդես է եկել Ջեյմս Բոնդի մասին «Վաղը երբեք չի մեռնի» ֆիլմում մեդիամագնատի դերում: Կխաղան նաեւ Ալեքսանդր Սիդիգը(«Երկնային արքայություն») եւ Քեյշա Քսլ-Հյուզը, ով 11 տարեկանում նոմինացվել է «Օսկարի» մրցանակաբաշխությունում «Կետի հեծյալը» ֆիլմում հանդես գալու համար: Փրայսը կխաղա Հայ Սփարոուի դերը. Քասլ-Հյուզը՝ Օբարա Սանդի: Սիդդիգն արքայազն Դորան Նիմերոս Մարթելը կդառնա, լորդ Դորնն ու Օբերին Մարթելի ավագ եղբայրը:

Թոբի Սեբաստիանը հանդես կգա արքայազն Դորան Տրիստան Մարթելի որդու եւ ժառանգի դերում: Նել Թայգեր Ֆրին Միրսելա Բատաթեոնի դերը կխաղա, ԴեՕբիա Օփարեին՝ Արեո Հոթի դերը,Էնցո Չիլենթին՝ Յեզենի, Ջեսիկա Հենվիքը՝ Նայմերիա Սանդի, իսկ Ռոզաբել Լորենտի Սելերսը՝ Թայեն Սանդի դերը, հաղորդում է BBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ