News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս տարվա փետրվարին «Microsoft»-ը հայտարարեց այն մասին, որ ընկերության գործընկերների շարք է վերադառնում «LG»-ն: Այդ կերպ, մոտ ապագայում իմաստ ունի սպասել հարավկորեական արտադրողի նոր սմարթֆոններ սոֆթվերային հսկայի օպերացիոն համակարգի հիման վրա:

Արտադրողի կողմից դեռ որեւէ գովազդ չի եղել, սակայն դատելով «AdDuplex» պորտալի աշխատակիցներից Ալան Մենդելեւիչի տեղեկություններից, «Windows Phone»-ի հիման վրա «LG» սարքերը հասանելի կլինեն մոտ ժամանակներում: Տվյալների բազայում այն հանդես է եկել «D635» ծածկագրի ներքո:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ «LG»-ից «Windows Phone 8.1»-ը կդասակարգվի որպես բյուջետային սարք՝ ունենալով 5 դյույմ տրամագծով էկրան՝ 1280/720 չափերով: Ավելի հստակ տեղեկությունների չեն հրապարակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ