News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Առաջիկա 20 տարում եվրոպական աշխատանքային շուկայում ռոբոտները կարող են լուրջ մրցակիցներ լինել մարդկանց համար: Այսպես, օրինակ, Իտալիայում մեքենաները կարող են զբաղեցնել այժմ գոյություն ունեցող աշխատատեղերի կեսից ավելին, հաղորդում է «The Local» պարբերականը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները, որն անց է կացվել Բրյուսելում «Bruegel» վերլուծական կենտրոնի կողմից: Դրանից հետեւում է, որ աշխատատեղերի 56,18 տոկոսը երկրում կարող են ռոբոտականացվել 20 տարվա ընթացքում, հաղորդում է «Utro.ru»-ն:

Եվրոպական մյուս երկների մեքենայացման են ենթակա Ռումինիան(61,18 տոկոս), Լեհաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը՝ 56-ական տոկոս: Ընդհանուր առմամբ, աշխատավայրը կորցնելու ռիսկի ներքո են Եվրոպայի հարավային եւ արեւելյան երկրներում, քան թե նրանց հյուսիսային հարեւանները:

Նմանատիպ հետազոտությունը, որը հրապարակվել է անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ում, վերլուծում էր, թե որ աշխատավայրերն են ռոբոտականացվելու: Պարզվել էր, որ առաջին հերթին հեռուստամարքեթինգի եւ իրավագիտության բնագավառն է վտանգի ներքո: Այն սպառնում է նաեւ գրասենյակային ծառայողներին եր վարկային վերլուծաբաններին: Իսկ ահա բժիշկներն ու սոցիալական աշխատակիցները կարող են հանգիստ քնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ