News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Փարիզի օրինակով իտալական Թուրին քաղաքում արհեստական լողափ կբացվի: Լողափը գտնվելու է Պո գետի ափին Մուրացիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 29-ին:

Քաղաքի բնակիչներն ու հյուրերը կկարողանան հանգստանալ ջրի մոտ, հովանոցների ներքո, որոնք կպաշտպանեն նրանց այրող արեւից:

Լողափի համար ավազը բերել են բեռնատարների օգնությամբ, հաղորդում է «Euromag»-ը՝ վկայակոչելով «Repubblica»-ին:

Լողափին ոչ միայն հնարավոր կլինի արեւայրուք ստանալ, այլ նաեւ մասնակցել սպորտային խաղերի, ֆիլմ դիտել եւ երաժշտություն լսել: Մոտակայքում բազմաթիվ սրճարաններ ու ռեստորաններ կան:

Ինչպես հաղորդում են քաղաքային իշխանությունները, Մուրացին կդառնա 0-ից 90 տարեկան բոլոր ցանկացողների համար քաղաքակիրթ միջավայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ