News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի հյուսիսում տեղակայված մեծությամբ երկրորդ եւ վերջին ժամանակներս «Իսլամական պետության» խմբավորման զինյալների կողմից ձեռնարկած իսկական ահաբեկչության զոհ դարձած Մոսուլ քաղաքում կրկին մարտեր են ընթացում: Այս անգամ նրա վրա են հարձակվել քրդական «Փեշմերգա» զինված ստորաբաժանումները: Պաշտոնական իրաքյան լրատվամիջոցների տվյալներով՝ մարտերի ընթացքում ոչնչացվել են իսլամիստների երկու ղեկավարներ:

Ծայրահեղականների դեմ պայքարի կամավոր զինված շարքեր են ստեղծում նաեւՄոսուլի բնակիչները: Դրան են նպաստում զինյալների անվայելուչ արարքները, քրիստոնյաների դեմ հետապնդումները, քաղաքի սրբատեղիների ոչնչացումը, հիմնավոր պահանջները: Հուլիսի 27-ին քաղաքի հյուսիսում  ծայրահեղականները հարձակվել են մզկիթի վրա: Նրանք շենք են ներխուժել կրոնական դասի ժամանակ եւ առեւանգել 20 աշակերտներին եւ նրանց ուսուչիցին:

Այդ ընթացքում իրաքյան բանակը Տիկրիտի՝ Սադամ Հուսեյնի ծննդավայրի մոտակայքում շարունակում է «Իսլամական պետության» դեմ  գործողությունը: Քաղաքի հարավում ավիացիայի աջակցությամբ անվտանգության ուժերը առնվազն 34 զինյալ եւ տրասպորտային միջոց են ոչնչացչել:

Հավելենք, որ պաշտոնական Բաղդադի կողմից խրախուսվող պատերազմում քրդերն արդեն հասկացրել են, որ կպայքարեն իրենց սեփական անկախության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ