News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բերլինի 77-ամյա բնակչուհի Հայդի Հեթցերը 1930թ. արտադրության Hudson ավտոմեքենայով երկու տարի տեւող շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել:

200 բազմօրյա ռալիների նախկին մասնակից, պրոֆեսիոնալ ավտոմեխանիկ Հայդի Հեթցերը մամուլի ասուլիսին հնչած հարցին՝ հանուն ինչի՞ է նա այս ռիսկային ձեռնարկումն իրականացնում, պատասխանել է, որ ինքն էլ բազմաթիվ անգամներ տվել է իրեն այդ հարցը:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ Հեթցերը որոշել է կրկնել 26-ամյա Կլենորե Սթինեսի «ռեկորդը», ով 1927-1929թթ. նմանօրինակ շուրջերկրա ավտովազք էր ձեռնարկել: Հայդին դրանով ցանկանում է ապացուցել, որ ցանկացած տարիքում մարդիկ ընդունակ են լուրջ նվաճումների:

Հատկանշական է, որ Hudson ավտոմեքենան նա ձեռք է բերել 29 հազար եվրոյով եւ այն կարգի բերել 11 հազար եվրոյով գնված ռետրո-ավտոմեքենայի օգնությամբ, որը ծառայել է որպես պահեստամաս: Հեյթցերը  ավտոմեխանիկի ոսկե ձեռքեր ունի, հաղորդում է «Ռուսկայա գազետան»:

«Ես ինքս կարող եմ ամեն ինչ վերանորգել», - հայտարարել է կինը:

Երկու տարվա ընթացքում Հայդին մտադիր է 60 երկիր այցելել: Կնոջը կուղեկցի 25-ամյա պրոֆեսիոնալ լուսանկարիչ Յոհան Շենֆելդերը:

Աշխարհի շուրջ ճանապարհորդության ընդհանուր ծախսերը կկազմեն 300 հազար եվրո: Ի երջանկություն  Հայդիի՝  այս ռիսկային ձեռնարկումը նաեւ հովանավորներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ