News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սերվանտեսի աճյունի որոնումներով զբաղվող  հետազոտողները, ինչպես երբեք, մոտ են իրենց նպատակին:

Falcon High Tech ընկերությունը Մադրիդի մոտակայքում տաճարներից մեկի հիմքի տակ սնամեջ տարածքներ է հայտնաբերել, որոնք, ենթադրաբար, թաղման համար են տրամադրել:

Դրանցից մեկում, ենթադրվում է, կարող են 30 մարդու աճյուն լինել, այդ թվում՝ «Դոն Քիշոտի» հայտնի հեղինակը, հաղորդում է Espanarusa-ն:

Ինչպես հաղորդում են նախագծի ղեկավարները, սրանով աշխատանքների առաջին, հետախուզական մասը կարելի է համարել ավարտած: Որոնողները դրա արդյունքները ներկայացրել են մամուլիսի ասոլիսին,  եւ հայտարարել, որ պեղումները պետք է սկսել ամենամեծ դամբարանից:

Եթե այնտեղ էլ գրողի գերեզմանը չհայտնաբերվի,ապա անհրաժեշտ կլինի մի քանի մետր առաջ գնալ. Այդտեղ կարող է թաղված լինել նաեւ Սերվանտեսի կինը՝ Կատալինա դե Սալասարը:

Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելյան գիտնականներին հավաստիացրել է, որ կառավարությունը կշարունակի ֆինանսավորել որոնումները ամբողջ ծավալով: Սակայն աճյունը գտնել դեռեւս չեն կարող. նախ անհրաժեշտ է ստանալ տաճարի վնասման թույլտվությունը, որը մշակութային ժառանգության օբյեկտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ