News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շատ ծնողներ հեռուստացույցը ֆոնային ռեժիմում են միացնում: Սակայն Այովայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ դա վտանգավոր է: Հեռուստացույցը բացասաբար է անդրադառնում երեխայի ուսուցման, սոցիալական եւ զգայական զարգացման վրա:

Հավանաբար, ֆոնային աղմուկը շեղում է երեխային եւ վերջինս չի կարող նորմալ խաղալ կամ սովորել: Իսկ ժամանցային, այլ ոչ թե կրթական ծրագրերի դիտումը խաթարում  է ճանաչողական զարգացումը:

Խնդիրն այն է, որ երեխաներն ընկալում են ցանկացած առաջարկվող տեղեկատվություն, հաղորդում է Meddaily-ը: 2-8 տարեկան երեխաներ ունեցող ավելի քան 1150 ընտանիքների հետազոտությունը ցույց է տվել. Կոնտենտի, որի հետ բախվում է երեխան եւ իր ճանաչողական կարգավիճակի միջեւ սերտ կապ գոյություն ունի:

Սա հատկապես արդիական է աղքատ կամ այն ընտանիքների համար, որտեղ ծնողները լավ կրթություն չունեն:

Սակայն հեռուստացույցից եւս կարելի է օգուտ քաղել՝ կրթական ծրագրերը բարելավել են երեխաների ցուցանիշները: Գլխավոր կանոնը այստեղ հետեւյալն է. կրթական ծրագիրն ավարտվելուն պես պետք է անջատել հեռուստացույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ