News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի դատախազությունը հայտարարել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ կապված այն հանգամանքի հետ, որ հուլիսի 28-ին նա չի ներկայացել քննչական մարմին՝ հարցաքննության, որը նրան կանչել էր որպես վկա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախկին նախագահը կանչվել է՝ մասնակցելու հետաքննական միջոցառումներին եւ պետք է Վրաստան վերադառնա: Սահակաշվիլին Վրաստանից հեռացել էր երկրի նոր նախագահի երդման արարողությունից անմիջապես հետո՝ անցյալ տարվա նոյեմբերին: Դրանից հետո նա հայրենիք չի վերադարձել:

Միաժամանակ, հուլիսի 28-ին նախկին նախագահը հայտարարություն էր տարածել՝ Վրաստանի ներկա իշխանություններին մեղադրելով ընդդիմախոսների քաղաքական հետապնդման համար, եւ նշել, որ չի պատրաստվում «մասնակցել այդ ֆարսին»:

Սահակաշվիլիի խոսքով, իրեն հարցաքննության կանչելը նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատասխանն է «Ուկրաինայի աջակցությանն ուղղված իր ակտիվ գործունեության համար»:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը հրապարակայնորեն հաստատել էր, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը նախընտրում է ազատասեր ուկրաինացի ժողովրդի հետ հարաբերություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ