News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելֆասթի քրեական ոստիկանության տեսուչ Փոլ Արմսթրոնգը հայց է ներկայացրել Սքոթլենդ Յարդ (Մեծ Լոնդոնի շտաբ-բնակարան) իր պետի՝ խուզարկու ոստիկանության գլխավոր տեսուչ եւ հյուսիսիռլանդական բողոքական Մարկ Ռոյքրոֆթի դեմ: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Ինչպես պնդում է  49-ամյա Արմսթրոնգը՝ վերջինս կրոնական հողի վրա խտրականության զոհ է դարձել:

Ռոյքֆորթը հեռացել է լոնդոնյան ոստիկանությունից 2012թ. 30-ամյա կարիերայից հետո, որը թերթը համարում է «ակնառու»: Իր հերթին, Արմսթրոնգը հայտարարում է, որ ամենամյա ատեստավորման ժամանակ պետը նրան խիստ քննադատության է ենթարկել: Բացի այդ, հայցվորը պնդում է, որ Ռոյքֆորթն իր դեմ է տրամադրել մնացած գործընկերներին:

Սպայի կարծիքով, Ռոյքֆորթը այդպես է վարվել իռլանդական կաթոլիկների նկատմամբ կանխակալ վերաբերմունքից դրդված: Արդյունքում, Արմսթրոնգը ուղղակիորեն եւ անուղղակիորեն զրկվել է կարիերայի աճի հնարավորություններից:

Արմսթրոնգն ու Ռոյքրոֆթը մեկնաբանություններից հրաժարվել են: Իր հերթին, Սքոթլենդ-Յարդը ուսումնասիրում է Արմսթրոնգի հայցի վիճարկման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ