News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Օրեգոն նահանգից 3 տարեկան տղան ամենագնացով մխրճվել է հարեւան տան մեջ եւ վերադարձել իր սենյակ՝ մուլտֆիլմ դիտելու: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով FOX12 Oregon-ին:

Դրանից առաջ ոստիկանության սպան երեխային նկատել է Jeep Wrangler ավտոմեքենայի կողքին: Մոտենալով ամենագնացին՝ նա փոքրիկին հարցրել է ծնողների մասին: Վերջինը պատասխանել է, որ ծնողները տանը չեն, իսկ իր հետ մնացել է մորաքույրը, ով քնած է: Ոստիկանությունում պնդում են, որ սպան երեխայի 22-ամյա բարեկամուհուն զգուշացրել է, որ տղան կարող է նստել մեքենան եւ միացնել շարժիչը:

Կես ժամ անց ոստիկանությունը ժամանել է նույն վայր՝ վթարի մասին ահազանգի հետքերով: Պարզվել է, որ մինչ մորաքույրը լոգարանում է եղել, 3 տարեկան տղան միայն խանձարուրով դուրս է եկել տանից, նստել մեքենան, միացրել շարժիչն ու անցնելով հարեւան բակը՝ բախվել է տան պատին: Դրանից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից, գնացել իրենց տուն՝ մուլտֆիլմ դիտելու: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Փոքրիկի ծնողներին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի հանդեպ հսկողության բացակայության համար: Նրանք նաեւ պարտավորվել են փոխհատուցել հարեւանների վերանորոգման աշխատանքների ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ