News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երաժշտական հանրագիտարանները, ինչպես եւ առհասարակ հանրագիտարանները, նշանակալի ներդրում են համաշխարհային մշակույթի պատմության մեջ եւ համարվում են ազգային հարստության անքակտելի մաս: Երաժշտական հանրագիտարաններ ունեն գրեթե բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները` երաժշտության պատմության համաշխարհային գործընթացներում շեշտելով նաեւ սեփական ժողովրդի ձեռքբերումներն այդ ոլորտում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ օրս մեզանում գոյություն չունի նման համապարփակ հրատարակություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը եւ հրատարակումը: Այս նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:

Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել էր վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը. ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ Հայկական հանրագիտարան հրատարակչության կողմից պատրաստված նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության եւ առաջարկությունների քննարկմամբ` ճշտվել է հանրագիտարանի կառուցվածքի եւ թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաեւ ընթացիկ կազմակերպչական հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ