News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդայի գիտնակնները վերլուծել են շուն պահող մարդկանց առողջական վիճակը: Պարզվել է, որ նրանք ոչ միայն հաճույք են ստանում կենդանիների հետ շփումից եւ բարելավում տրամադրությունը, այլ նաեւ 10 տարով հետաձգում են ծերությունը:

Հետազոտությանը մասնակցել է 547 մարդ, հաղորդում  է Myjane պորտալը: Նրանց առաջարկվել էր կրել ֆիզիկական ակտիվության մասին տեղեկատվությունը արձանագրող արագաչափ սարք կրել:

Արդյունքում պարզվել է, որ շուն ունեցողները տեղաշարժվում են մոտավորապես այնքան, որքան 10 տարով ավելի երիտասարդ մարդիկ: Բացի այդ, նրանց մոտ սթրեսի, դեպրեսիայի եւ անհանգստության ցուցանիշները ավելի ցածր են:

Ընտանի կենդանիների հետ շփումը կարգավորում է մարդու մկանները, պնդում են մասնագետները: Բացի այդ, այն միտքն են ներշնչում, որ կյանքն աիմաստ չի անցնում: Եւ վերջապես, տանը ցանկացած ցեղատեսակի եւ չափի շան առկայությունը մարդկանց հնարավորություն է տալիս ընդլայնել ծանոթությունների շրջանակը եւ հաղթահարել հոգեբանական արգելքները:

Բոլոր թվարկված գործոնները ազդում են մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ