News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի բնակիչը լճի մոտ զբոսանքի ժամանակ փրկել է խեղդվող բուին:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Հելսինկիից հյուսիս ընկած Տուուսուլա լճի վրա նավակով լողալու ժամանակ:

Հոգնած բուն նստել էր ջրի վրա ու սկսել խեղդվել: Բարեբախտաբար, մոտակայքում գտնվող բարեհոգի ֆինլանդացին վերցրել է թռչունին ու տեղավորել նավակի վրա: Որոշ ժամանակ անց սառած բուն սողացել է նրա վերնահագուստի տակ, որտեղ մոտ մեկուկես ժամ տաքանում էր:

Այն բանից հետո, երբ զույգը մոտեցել է ափին, բուին բաց են թողել մոտակա անտառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ