News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

BMW ընկերությունը որոշել է վերականգնել Էլվիս Փրեսլիին պատկանող ռոդսթեր 507-ը: Ամերիկյան լեգենդար երգիչը դրանով երթեւեկել է 1958-1962 թվականներին:

Վերանորոգումը կարող է տեւել մինչեւ 2 տարի, իսկ մինչ այդ ավտոմեքենան գտնվելու է ընկերության թանգարանում: Այս մասին գրում է Autonews-ը:

Փրեսլին ճերմակ ռոդսթերը ձեռք է բերել 1958 թվականին, Գերմանիայում ծառայություն անցնելու ժամանակ: Երգիչը մեքենայի համար ավելի քան 3 հազար դոլար է վճարել: Նրա պատվերով ավտոմեքենայի թափքը կարմիր են ներկել: Բացի այդ, երգիչը որոշել է փոխել առջեւի ապակին եւ շարժիչը:

Ծառայությունն ավարտելուց հետո Փրեսլին մեքենան իր հետ ԱՄՆ է տարել, որտեղ ավելի ուշ այն վաճառել է Նյու Յորքի Chrysler ավտոսրահից Թոմմի Չարլզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ