News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ը PR-ի եւ PR մասնագետների օրն է, որի առթիվ «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ից հայտնում են, որ առաջիկայում ձեռնարկելու են միջոցներ Հայաստանում «Հանրային կապերի նախարարություն» (PR նախարարություն) հիմնելո համար:

Խնդիրը կարեւոր է կրկնակի, քանզի նման կառույցի առկայությունը հնարավորություն կտա ճիշտ եւ գրագետ ձեւավորել հանրային կարծիքը ոչ միայն Հայաստանում եւ հայերի մոտ, այլեւ Հայաստանից դուրս, որը գրեթե ռազմավարական նշանակություն ունի: Ծրագիրը նպատակահարմար է իրագործել մեկ կամ մի քանի նախարարություն փակելուց առաջացած միջոցների հաշվին, որպեսզի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսվեն:

Այս պահին դեռ չեն բարձրաձայնվում այդ ուղղությամբ սպասվող քայլերը, բայց կենտրոնից վստահեցնում են, որ արդյունքները շոշափելի են լինելու:

Տպել
Ամենաշատ