News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան Սիթիի ֆինանսական աշխատողների գերակշիռ մասը՝ 90%-ը, կարգավորող մարմինների կողմից փոխհատուցումների չափը սահմանափակելու փորձերի ֆոնին պատրաստ են փոխադրվել ֆինանսական այլ մայրաքաղաքներ: Սրանք լոնդոնյան 1.122 ֆինանսիստների շրջանում Astbury Marsden ընկերության անցկացրած հարցման արդյունքներն են: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:

«Ֆինանսական այլ մայրաքաղաքները՝ Նյու Յորքը, Սինգապուրն ու Հոնկոնգը, չեն սահմանափակում բոնուսների չափը, ինչը նրանց մրցակցային առավելություն է տալիս: Ավանդաբար Լոնդոնում միշտ բազմաթիվ տաղանդավոր ֆինանսիստներ են եղել, սակայն բոնուսների կտրուկ նվազեցումն ակնհայտորեն բարձր օղակի բանկիրներին արդեն ստիպում է մտածել ֆինանսական այլ մայրաքաղաքներ փոխադրվելու մասին»,- հայտարարել է Astbury Marsden-ի փոխտնօրեն Ադամ Ջեքսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ