News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի ոստիկանությունը Բաղդադի փողոցներում 17 մարդու մարմին է հայտնաբերել: Նրանք կարող էին սպանվել կրոնական անհանդուրժողականության հողի վրա: Սակայն հանցագործության շարժառիթը դեռեւս չի հաստատվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/

Մարմինները հայտնաբերվել են Բաղդադի տարբեր թաղամասերում: Որոշ մարմինների վրա գլխին եւ կրծքին ուղղված բազմաթիվ հրազենային վերքեր կան: Շատերը կապկպված են եղել: Սպանելուց առաջ մարդկանց կտտանքների են ենթարկել:

Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել հաստատել զոհվածների ինքնությունը: Կրոնական հողի վրա սպանության նման դեպքեր Բաղդադում արձանագրվել էին նաեւ 2006-2007թթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ