Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 28-ին, ժամը 21.32-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի նրբանցքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրագծի համար նախատեսված փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-06» մակնիշի 24 ՍՏ 089 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Կ. Ա.):