News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսպանիայի թագավորական ընտանքի անդամներին արգելել են աշխատել մասնավոր ըներություններում, հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով El Pais-ին: Համապատասխան որոշումն ընդունել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը:

Արգելքը վերաբերվում է թագավորին, թագուհուն՝ Լետիցիային, նրանց աղջիկներին՝ Լեոնորին ու Սոֆիին, ինչպես նաեւ գահից հրաժարված Խուան Կարլոսին եւ նրա կնոջը՝ Սոֆիին:

Բացի այդ, Ֆիլիպ 6-րդը ներքին աուդիտորներին 2015թ.-ից թույլատրել է ստուգել թագավորական ընտանիքի հաշվիվները:

Այս որոշումներն ընդունվել են թագավորի կողմից խոստացված իսպանական միապետության արդիականացման շրջանակներում: Ավելի վաղ, Ֆիլիպ 6-րդը հայտարարել էր, որ ցանկանում է «թափանցիկ» թագավորական ընտանիք ստեղծել:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Խուան Կարլոս արքան հրաժարվել էր իր գահից՝ հօգուտ իր մեծ որդու՝ Ֆելիպեի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ