News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ սկսել են աղտոտել Հարավային բեւեռը նրա գոյության մասին իմանալուց շատ առաջ, ասվում է  Scientific Reports գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները նման եզրահանգման են եկել հետազոտության շրջանակներում, որի ընթացքում նրանք ուսումնասիրել են Անտարկտիդայի տարբեր կետերից, այդ թվում նաեւ Հարավային բեւեռից վերցրած սառույցի 16 օրինակներ:

Մասնավորապես, հետազոտողներին հաջողվել է հաստատել, որ նման աղտոտումը սկսել է 19-րդ դարի վերջին, երբ աշխարհի շատ երկրներ արդյունաբերական վերելք են ապրել: Իսկ դրա պիկը 1889թ.-ն էր, 22 տարի շուտ, մինչ Ռուալ Ամունդսենը հայտնաբերեց Հարավային բեւեռը:

Գիտնականների կարծիքով նման աղտոտման պատճառը Ավստրալիայում կապարի հալումն ու  օգտակար հանածոների արդյունահանումն է: Դրանից հետո արճիճային աղտոտման մակարդակը ավելի ու ավելի է իջել 1889թ. մակարդակից, ինչը վկայում է աշխարհում անբարենպաստ էկոլոգիական իրավիճակի մասին, հաղորդում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ