News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օրերս Վենետիկի հանրահայտ Սան Մարկո հրապարակի այցելուները սարսափով հետեւել են, թե ինչպես է օտարերկրացի երիտասարդ զբոսաշրջիկը մագլցում Դքսերի պալատի պատն ի վեր՝ բռնվելով շինության ճակատամասի գոթական տարրերից:

Վանդալի «սխրագործության» վկաներից է եղել նաեւ վենետիկցի լուսանկարիչ Ստեֆանո Բարզիցցան, ով մի քանի լուսանկար է արել եւ տեղադրել Facebook-ի իր էջում:

Լուսանկարիչը նշել է, որ ազդանշանային համակարգը չի գործել, իսկ մոտակայքում չեն եղել ո՛չ ոստիկաններ, ո՛չ էլ տաճարի անվտանգության պահպանության աշխատակիցները: Երիտասարդն այնուհետեւ ներքեւ է իջել, միացել իր ընկերների խմբին եւ հեռացել հրապարակից: Բարզիցցան ընթադրում է, որ նրանք երիտասարդ ամերիկացիներ են եղել:

Այս պատմությունն իմանալուց հետո փորձագետները սարսափել են: Իտալիայի Մշակույթի նախարարության գեղարվեստի եւ ճարտարապետական ժառանգության պահպանության բաժնի ներկայացուցիչ Ռենատա Կոդելլոն հայտարարել է, որ ցնցված է զբոսաշրջիկի արարքից եւ նշել, որ հին սյուներն ու մարմարե զարդանախշերը կարող էին չդիմանալ նրա ծանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ