Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 11.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Հանրային-2» լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները ջրում նկատել են քաղաքացու, ով չի կարողանում լողալ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել 17-ամյա Ն. Ս.-ին եւ ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: